ԱՄՆ-ում Մայքլ Ջեքսոնի մահվան մասին սերիալ կնկարահանվի
Warner Bros. ստուդիան մտադիր է Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին ամիսների մասին պատմող սերիալ նկարահանել:Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Թե երբ սերիալը մեծ էկրան կբարձրանա, դեռևս հայտնի չէ: Սցենարի հիմքում ընկած է Տրևիս Սմայլիի «Նախքան ինձ կդատեք. Մայքլ Ջեքսոնի վերջին օրերի տրիումֆն ու ողբերգությունը» աշխատությունը: Այս գրքում հեղինակը մանրամասնորեն նկարագրում է փոփ-արքայի կյանքի վերջին 16 շաբաթները:
Սերիալի գաղափարը ստեղծողները ցանկանում են ցույց տալ, թե ինչպիսի ճնշումների էր ենթարկվում Ջեքսոնը իր հայտնիության պատճառով: Սերիալում երևան կգա այն, թե ինչպես բառերը նրան խոցելի դարձրին և հասցրին մահվան: