Ես սպասում եմ 50-ամյակիս. Անջելինա Ջոլի
Անջելինա Ջոլին օրերս Vogue ամսագրին հարցազրույց է տվել և խոսել վերջին 10 տարիների՝ Բրեդ Փիթի հետ խաղացած առաջին ֆիլմի մասին, որ կոչվում է «Ծովի մոտ»: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ֆիլմում նրանք մարմնավորել են մի զույգի, ում հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Դերասանուհին հորդորել է ֆիլմի հերոսների և իրենց անձնական կյանքը չնույնացնել: Ջոլին նշել է, որ իր ու Բրեդի կյանքում, իհարկե, լինում են վեճեր, սակայն եթե հերոսների պատմությունը նման լիներ իրենց պատմությունը, նրանք ֆիլմ չէին նկարահանի:
Անջելինա Ջոլին նաև խոսել է անձնական խնդիրներից: «Իմ մայրն ու տատը սկսել են մահանալ, երբ 40 տարեկան են եղել: Ես անհամբեր սպասում եմ իմ 50-ամյակին, որպեսզի համոզված լինեմ՝ հաղթահարել եմ այդ վտանգավոր շրջանը»,- նշել է հոլիվույան դերասանուհին: