Դաջվածքներ ունեցող մարդիկ ավելի ագրեսիվ և չար են
Մեծ Բրիտանիայի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ դաջվածքներ ունեցող մարդիկ ավելի ագրեսիվ և չար են : Այս մասին հայտնում է 360tv.ru-ն՝ հղում տալով The Independent-ին:
Պարզվում է՝ դաջվածքներ ունեցող մարդիկ ավելի դժվարությամբ են գնում փոխզիջման: Ինչքան մեծ թվով դաջվածք ունի մարդը, այնքան նա ավելի ագրեսիվ է: Հետազոտությանը մասնակցել է 20-ից 59 տարեկան 378 մարդ: Նրանցից 25,7%-ը դաջվածք է ունեցել: Նրանք ավելի շատ են ագրեսիվ եղել և հիմնականում չեն զիջել:
Որպես այս ամենի պարզաբանում գիտնականները նշում են, որ հիմնականում ագրեսիվ մարդիկ են փորձում սթրեսը հաղթահարել՝ դաջվածքներ անելով: