Թուրքիան հարվածել է իր սահմաններում հայտնված չճանաչված թռչող սարքի
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են չճանաչված թռչող սարքի, որը խախտել է երկրի օդային տարածքը Սիրիայի հետ սահմանակից շրջանում: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Ըստ թուրքական պաշտոնական անձանց, որոնց հղում են կատարում մի շարք ԶԼՄ-ներ, խոսքը գնում է անօդաչու թռչող սարքի մասին:
Ինչպես հաղորդում է Թուրքիայի գլխավոր շտաբը` թռչող սարքը ստացել է երեք նախազգուշացում, որոնց չի արձագանքել:
Թուրքիան չի հայտնում, թե ում է պատկանել թռչող սարքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ «Սիրիայում գտնվող ռուսական բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազա, անօդաչու սարքերը գործում են ծրագրվող ռեժիմով»: