Ֆրիսկեի համար հավաքված գումարի անհետացման առեղծվածը
Ռուսական «Русфонд» հիմնադրամը, որը Ժաննա ֆրիսկեի հետ կապված հայտնվել է սկանդալի կենտրոնում պարզաբանել է, թե որտեղ է գնվում 25 մլն ռուբլին, որը համարվում էր անհետացած: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Հիմնադրամը հայտարարությունում ասում է, որ գումարը փոխանցվել է ժաննա Ֆրիսկեի բանկային հաշվին, որը նրա մահից հետո կարող է տնօրինել Շեպելևը ինչպես նաև ՝ երգչուհու ծնողները:
Ժաննայի մահից առաջ կազմակերպությունը կատարված ծախսերի հաշվետվություն է ներկայացրել, որի համաձայն դեռ 20 մլն ռուբլի մնացել է առանց օգտագործելու: Թե ուր է անհետացել այդ գումարը հուլիսի 15-ից հետո, հայտնի չէ:
Ֆրիսկեի հայրը բազմիցս հայտարարել է, որ դստեր հաշիվները ղեկավարում է Շեպելևը: