Վանդակավոր հագուստները այս աշնան թրենդն են (լուսանկարներ)
Փոքր կամ խոշոր, ուղղահայաց կամ հորիզոնական, սև-սպիտակ կամ գունավոր. վանդակավոր հագուստները այս աշնան թրենդներն են։ Այս մասին գրում է «7days.ru»-ն։
Այս սեզոնին շատ նորաձև են վանդակավոր վերարկուները, պիջակները, վերնաշապիկները։ Դրանք կարող են լինել տարբեր ոճերի՝ սկսած դասականից մինչև սպորտային։
Ընդ որում վանդակավոր տարբեր հագուստներ կարելի է համադրել շատ հեշտությամբ, ինչպես օրինակ՝ մեծ վանդակներով վերարկուն, փոքր վանդակներով վերնաշապիկի հետ։