Իգոր Նիկոլաևը աղջկան «փոխել» է աշխատանքի հետ
Իգոր Նիկոլաևի կինը՝ Յուլիա Պրոսկուրյակովան, առաջին անգամ մայր է դարձել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Russianshowbiz.info-ին:
Երեխան շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ կոմպոզիտորը դեռ չի հասցրել տեսնել նրան: Նիկոլաևը, հավանաբար նրան տանը կտեսնի, քանի որ զբաղվածությունը մեծ է:
«Իգորը գործեր ունի, և Յուլիան դրան վատ չի վերաբերվում»,-ասել է Պրոսկուրյակովի քույրը:
Նշվում է, որ կոմպոզիտորը շատ մտահոգ է, որ դեռ չի տեսել դստերը և ամենահարմար առիթի դպքում կշտապի նրա մոտ: