Ահաբեկչության հետևանքով զոհվել է 99 մարդ. Դավութօղլուն տվյալներ է ներկայացրել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 99 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Agence France-Presse-ին:
Վարչապետի խոսքով՝ արդեն 94 մարդու դի հանձնվել է հարազատներին, որպեսզի կատարվի հուղարկավորություն: Սակայն, Առողջապահության պալատի տվյալներով՝ զոհերը 106-ն են:
Ավելի վաղ, հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ թուրքական դատարանն արգելել է ԶԼՄ-ներին տեղեկատվություն տարածել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունից մի քանի օր անց Թուրքիայի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչությունն իրականացնողների անունները: