Քիմ Քարդաշյանի մոր նախկին օգնականը նրան հրեշ է համարում
Հաջողակ մարդիկ հաճախ իրենց ենթարկվողներից շատ բան են պահանջում: Քիմ Քարդաշյանի մայրը հենց այդպիսի մարդկանց շարքին է դասվում: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Քրիս Ջենների նախկին օգնականը պատմել է այն սարսափելի օրերի մասին, որ անց է կացրել Քրիսի պատճառով: Տղամարդը պատմել է, որ ինչքան էլ ամեն ինչ հիանալի էր արվում, Քրիս Ջենները գտնում էր մի բան և սկսում էր դժգոհել:
«Նա նույնիսկ պահանջում է, որ սառանարանում սննամթերքի պիտակները դեպի դուռը լինեն շրջված: Եվ եթե դա այդպես չէ, նա շատ է բարկանում»,- հայտնել է տղամարդը:
Նա նաև հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում Քրիսը 3 օգնական է փոխել, ինչը փաստում է նրա խիստ լինելու մասին: Տղամարդու խոսքերով՝ Քարդաշյան ընտանիքի հետ կապվելու դեպքում մարդ կորցնում է ինքն իրեն ու իր անձնական կյանքը, չի ունենում ոչնչի ժամանակ: