Անկարայում զոհերի պաշտոնական թիվը հասել է 106-ի
Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 106-ի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Milliyet-ին:
Վերջին տվյալներով՝ ևս 89 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտնել էին, թե զոհերի թիվը իրականում հասել է 128-ի:
Հիշեցնենք, որ Անկարայում հոկտեմբերի 10-ին ահաբեկչություն է տեղի ունեցել: