Ֆիլիպ Կիրկորովին համեմատել են Բազիլիո կատվի հետ
Ռուսաստանի փոփ երգի թագավոր Ֆիլիպ Կիրկորովը շարունակում է շոկի ենթարկել հանրությանը: Վերջերս, տեսահոլովակի նկարահանման ժամանակ նա թափառականի կերպարով է հանդես եկել, իսկ «Նոր ալիք» միջազգային մրցույթում նա ներկայացել է սամուրայների տեսքով: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ֆիլիպն առօրյա կյանքում ևս զարմացնում է իր կերարներով: Վերջերս օդանավակայանում արած նրա սելֆին երկրպագուների շրջանում բուռն քննարկման առիթ է դարձել: Գլխարկն ու կլոր ակնոցը նրան հեքիաթի Բազիլիո կատվին են հիշեցրել: