Հոսանքի անջատումներ՝ Երևանում և մի շարք մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
11:00-15:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայանը և հարակից հանրային բաժանորդները,
«Հյուսիս« մասնաճյուղ`
10:30-17:00 Նոր-Նորքի 6-րդ զանգ.` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, Քարշիչ ենթակայանը, «Չալդոն» ռեստորանը, կաթսայատների վարչությունը, Հայորդաց Տունը, «Սթար Դիվայդ» ՍՊԸ-ն, հարող տարածքների հանրային բաժանորդները,
11:00-16:00 Նորքի 5, 6, 7, 9, 10, 13 փողոցները, Նորքի 6-րդ փ. 1-ին նրբանցքին հարող տարածքի սեփական տները և հանրային բաժանորդները,
«Արևմուտք» մասնաճյուղ`
10:00-16:00 Օհանովի փ. 10, Մարգարյան փ. 20/1, 20/2, 20/3, 22, Բաշինջաղյան փ. 172, 174, 176, 178, 180, շենքերը, Շրջանային 2/3, 2/4, 2/5, 26 փողոցները,
Արագածոտնի մարզի`
10:00-17:00 Օհանավան գյուղը,
Կոտայքի մարզի`
10:30-13:30 Վերին և Ներքին Պտղնի գյուղերը,
Գեղարքունիքի մարզի`
12:00-17:00 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Վերին Գետաշեն գյուղերը և «Արգիջի», «Շողագա» ՀԷԿ-երը:
Շիրակի մարզի`
10:00-17:00 Աշոցքի տարածաշրջանի Արտենի համայնքի «Հին գյուղ» թաղամասը,
11:00-16:00 Անիի տարածաշրջանի Անի-Պեմզա համայնքը, «Անի» կայարանը, Անի-Պեմզա սահմանային ուղեկալը, «ՎիվաՍել ՄՏՍ», «ԱրմենՏել» բջջային կայնաները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: