«Louis Vuitton»-ի այս տարվա հավաքածուում գերակշռում են կաշվե հագուստները (լուսանկարներ)
Ապրանքանիշի դիզայներ Նիկոլյա Գեսկերը «Աստղային պատերազմներ»-ի տարօրինակ երկրպագուներից է։ Այդ է պատճառը, որ այս տարի Փարիզի նորաձևության շաբաթում նա իր շոուն բեմադրել էր տիեզերանավերին, տիրեզերքին և ընդհանրապես ֆիլմին բնորոշ միջավայրը հաշվի առնելով։ Մոդելները քայլում էին ֆիլմի սաունդթրեքի ներքո։
Իսկ հավաքածուն հիմնականում ընդգրկում էր կաշվե շրջազգեստներ, պիջակներ, ժիլետներ ամենատարբեր գույների, փայլուն վանդակավոր զգեստներ, տաբատներ և բլուզներ կաշվե ներդիրներով և նախշերով։