Անկարայի ահաբեկչությունը ուժեղացրել է Թուրքիայում ընտրություններից առաջ լարվածությունը
Թուրքիայում շաբաթ օրվա ահաբեկչությունից հետո չի թուլանում լարվածությունը ընդդիմության և կառավարության միջև։ Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ահաբեկչական ակտի դեմ կազմակերպված բողոքի ցույցը։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։
Քաղաքային իշխանությունները արգելել են ցույցեր անցկացնել հնարավոր սադրանքների պատճառաբանությամբ։ 4 ցուցարարներ ձերբակալվել են։
Պառլամենտական ընտրությունների նախօրեին Թուրքիայի ժամանակավոր կառավարության ընդդիմադիրները մեղադրում են կառավարությանը նրանում, որ այն չի կարողանում ապահովել երկրում անվտանգությունը և պահանջում են ներքին գործերի նախարարի և արդարադատության նախարարի հրաժարականը։