Վոլոչկովան խոսել է ամուսնացած գործարարի հետ իր սիրավեպի մասին
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Գործարար Պավել Պոպկովի կինը նրան մեղադրում է, ամուսնուն իրենից խլելու մեջ: Այս մասին գրում է Russianshowbiz.info-ն:
Դերասանուհին ասել է, որ Վոլոչկովան լուսանկար է ներբեռնել իր տանն այն ժամանակ, երբ ինքը քաղաքում չի եղել:
Երկար ժամանակ պարուհին չի մեկնաբանել իր հասցեին հասցված մեղադրանքները, բայց, ի վերջո, չի կարողացել զսպել իրեն և փոխադարձ մեղադրանքներ է հնչեցրել:
«Ո՞վ է նա և իր Սերյոժան: Նրանց ոչ ոք չի ճանաչում: Նա ինձ ընտանիքը քանդելու մեջ է մեղադրում, սակայն նա արդեն 2 տարի է՝ ընտանիք չունի: Բոլորին է հայտնի, որ նա իր նախկին ամուսնուն դավաճանել է ուրիշ տղամարդու հետ»,-ասել է Անաստասիա Վոլոչկովան:
Նա նաև նշել է. որ չի կարող խլել ուրիշի ամուսնուն, քանի որ իր սիրտը բեմին ու իր հանդիսատեսին է պատկանում: