Ռիտա Օրան ցանկանում է Մայլի Սայրուսի հետ խումբ կազմել
Ամերիկացի երգչուհի Ռիտա Օրան ցանկանում է աղջկական մի խումբ ստեղծել, որը կհիշեցնի Քրիստինա Ագլիլերայի « Lady Marmalade» երգի տեսահոլովակը: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Ըստ Ռիտա Օրայի` այդ խմբում անպայման պետք է ներգրավված լինի Մայլի Սայրուսը: Այս մասին երգչուհին հայտնել է «The Sun» հանդեսին տված հարցազրույցում:
«Ես միշտ ցանկացել եմ ունենալ իմ սեփական« Lady Marmalade»-ը: Ես դեռ վաղուց որոշել եմ, թե ովքեր են լինելու այդ խմբում: Ես, Մայլի Սայրուսը, Չարլի XCX-ը և Իգգին: Դա անչափ ուրախ կլինի»,- նշել է երգչուհին: