Ջորջ Քլունին իր կնոջ համար ռեստորան է գնել
Օրերս Ջորջ Քլունին հաճելիորեն զարմացրել է իր կնոջը` նրա համար գնելով ռեստորան: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Դերասանը կնոջը ռեստորան է նվիրել` իրենց ամուսնության առաջին տարեդարձի առթիվ: Կնոջը հրավիրելով լոնդոնյան ռեստորաներից մեկը` Քլունին նրան է տվել փաստաթղթերը, որտեղ նշված է եղել, որ Ամալը դառնում է այդ ռեստորանի սեփականատերը: Ռեստորանում մատուցում են ճապոնական ուտեստներ:
Քլունին ընտրել է հենց ճապոնական ռեստորան, որովհետև սուշին դարձել է նրա սիրելի ուտեստը: