Առաջին ստորջրյա ակումբը (լուսանկար)
Առաջին ստորջրյա ակումբը բացվել է Մալդիվյան կղզիներին հարակից ջրերում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։ Վայրը կոչվում է Սաբսիքս (Subsix)։ Այն գտնվում է ծովեզերքից 500 մետր հեռավորության, և գետնի մակերևույթից 6 մետր խորության վրա Նիյամա հանգստավայր կղզու մոտ։ Մայրաքաղաք Մալիից հիդրոինքնաթիռով ակումբ հասնելու համար պահանջվում է 40 րոպե։