«Մարդասպան Էրդողանը պատասխան կտա». հակակառավարական ցույցեր Թուրքիայում
«Մարդասպան Էրդողանը պատասխան կտա»։ Այս լոզունգն են գոռում թուրք փաստաբաններն ու իրավաբանները, ովքեր հավաքվել են Ստամբուլի Արդարադատության պալատի մոտ՝ ի նշան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հանդեպ բողոքի։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։
Նախագահի ընդդիմադիրները մեղադրում են իշխանություններին հետախուզության վատ աշխատանքի մեջ։ Մի շարք ցուցարարներ կարծում են, որ իշխանությունները կապված են ահաբեկչության կազմակերպման հետ, քանի որ հրահրում են ազգայնական, հակաքրդական տրամադրություններ։
Անկարայում ևս հարյուրավոր ցուցարարներ են լցվել փողոցները։ Նրանց թվում են Թուրքական բժշկական ասոցիացիայի անդամները։ Նրանք կոչ են արել փողոց դուրս գալ ի նշան մահացածների հիշատակի։