Քորթնի Քարդաշյանը մեքենայի դռնով հարվածել է դստերը
Քարդաշյան ընտանիքը ամեն ժամ, ամեն րոպե հանրության ուշադրության կենտրոնում է: Հանրահայտ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետևից վազում են տասնյակ լրագրողներ ու պապարացիներ: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Այս անգամ լրագրողների աչքից չի վրիպել այն, որ Քորթնի Քարդաշյանը դստեր հետ զբոսնելուց հետո մոտեցել է մեքենային և չնկատելով աղջկան` մեքենայի դռնով հարվածել փոքրիկին:
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ աղջնակը միանգամից հայտնվել է գետնին: