Միշել Օբամայի երգացանկում Նիքի Մինաժն ու Ալիշա Քիզն են
ԱՄՆ նախագահի տիկին Միշել Օբաման հրապարակել է իր երգացանկը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Օբամայի Twitter-յան էջին:
Միշել Օբամայի երգացանկում առկա են Բեյոնսեի, Ալիշա Քիզի և Նիքի Մինաժի երգերը:
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ առաջին տիկինը կազմել է այն երգիչ-երգչուհիների ցանկը, ում կատարումները պարտադիր պետք է լսեն աղջիկները: Այս քայլով նա շնորհավորել է աղջիկների միջազգային օրը, որը ԱՄՆ-ում նշվում է հոկտեմբերի 11-ին: Երգացանկն ամբողջությամբ հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Spotify-ում իր երգացանկն էր հրապարակել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: