Ջիմ Քերին ներկա է եղել նախկին սիրեցյալի հուղարկավորությանը (լուսանկար)
Կալիֆոռնիայում տեղի է ունեցել դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհու՝ Կատրիոնա Ուայթի հուղարկավորությունը, ով կյանքին վերջ էր տվել օրեր առաջ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Դերասանը ներկա է եղել նախկին ընկերուհու հրաժեշտի արարողությանը: Նա մյուս տղամարդկանց պես ուսերին տարել է աղջկա աճյունը:
Աղջիկն իր թողած երկտողում հիշատակել էր դերասանի անունը և նրանց բաժանումը: Կատրիոնայի մահվան պատճառը պաշտոնապես կհայտարարվի միայն 10 շաբաթ անց: