Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը նշել է, որ այս տարիների ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը հեղինակավոր հասարակական կազմակերպություն է դարձել: Նրա խոսքերով՝ հայերի միությունը մեծ դեր է կատարում երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների զարգացման հարցում և կրթության ու մշակույթի տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Պուտինի շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: