Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի
Վերջին տվյալների համաձայն՝ երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կա 126 զոհ և 400 վիրավոր: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Հիշեցնենք, որ երկու պայթյուն է որոտացել, որոնք իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը 25-30 տարեկան երիտասարդ է:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում տալով Ազգային անվտանգության ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրություններին, մահացածներից վերցվել են մատնահետքեր, որոնցից մեկը ենթադրաբար վերցվել է հենց ահաբեկչից:
Տարվում են աշխատանքներ՝ ահաբեկչության հանգամանքները պարզելու նպատակով: