Իրանի նոր հրթիռի փորձարկումը հաջող է անցել
Իրանի պաշտպանության նախարար գեներալ Հոսեյն Դեհղանը հայտարարել է, որ նոր հրթիռ է փորձարկվել, որը բարեհաջող է անցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում IRNA գործակալությանը:
Նրա խոսքով՝ այդ հրթիռը պատրաստվել էր իրանցի մասնագետների կողմից:
«Emad հրթրռն առաջին հեռահար հրթիռն է, որի գործողությունները կարելի է ղեկավարել: Այն բավականին ճշգրիտ է: Եվ մենք մեր ծրագրի իրագործման համար ամենևին էլ որևէ մեկից թույլտվություն չենք խնդրում»,- ասել է նախարարը: