Զոհ՝ ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակում հերթական զոհն է գրանցվել: Բանակի զինվոր Ալիև Մուրադ Ալիզադեին, ով լքել էր զորամասի տարածքը, սպանված են գտել: Այս մասին գրում է ադրբեջանական Oxu.Az-ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տարվում է հետաքննություն՝ զինվորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով: