Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը մեղադրում է Էրդողանին ահաբեկչական ակտի համար
Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Դեմիթաշը ուղղակիորեն մեղադրել է Էրդողանին և իր մերձավոր շրջապատին այսօրվա ահաբեկչական ակտի համար: Մասնավորապես, Դեմիթաշը մատնացույց է արել Սևծովյան շրջանում ձևավորված կրիմինալի, ի դեպ Էրդողանը ծնունդով հենց այս տարածաշրջանից է, աջակցությամբ Արդարություն և զարգացում կուսակցության հանրահավաքների անցկացումը և հանրահավաքներին հնչեցված հակաքրդական կոչերը:
Հոկտեմբերի 9-ին, Էրդողանի ծննդավայր Ռիզեյում, կրիմինալ աշխարհում հայտնի Սեդաթ Փեկերը կազմակերպել և անցկացրել է ԱԶԿ-ի հանրահավաք, որի ժամանակ վստահեցրել է ,որ ոչ մի քրդամետ կուսակցություն այդ տարածաշրջանում հանրահավաք չի անցկացնի, ավելի՝ Թուրքիայի ողջ տարածքում խնդիրներ կունենա ցանկացած քրդամետ կուսակցություն ով կփորձի անցկացնել հանրահավաք:
Նշեմ նաև, որ Սեդաթ Փեկերը Սևծովյան տարածաշրջանի «Գորշ գայլեր» խմբավորման ղեկավարն է և հայտնի է իր վայրագ բնավորությամբ:
Կիլիկիա Հայաստան. Ֆեյսբուք։