Քեթի Փերին և Քրիստինա Ագիլերան իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին
Երգչուհիներ Քեթի Փերին և Քրիստինա Ագիլերան իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Hollywood Reporter»-ին։
Քրիստինա Ագիլերան և նրա ամուսին Մեթյու Ռաթլերը իրենց Լոս Անջելեսի տանը կազմակերպել են դրամական միջոցների հավաքագրում հանուն Քլինթոնի։
Էլինթոնին իր աջակցությունն է հայտնել նաև երգչուհի Քեթի Փերին, ով նախկինում աջակցում էր ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբամային, և նրա երդման արարողության ժամանակ հագել էր ԱՄՆ-ի դրոշը պատկերող հագուստ։