Թուրքիայի վարչապետ. ահաբեկչությունը կարող էր իրականացնել «ԻՊ»-ը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ, ըստ նախնական հետաքննության, Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն ՝ հղում անելով РИА «Новости»-ն։
«Կան շատ ուժեղ անուղղակի ապացույցներ, որ ահաբեկչությունը իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ»,- հաղորդել է նա։
Ըստ նրա, ահաբեկչությունը կարող էին իրականացնել «Իսլամական պետության», Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության, Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցության, Մարքսիստ-լենինյան կոմունիստական կուսակցության զինյալները։