Թուրքական թերթի գլխավոր խմբագրին ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար
Թուրքական Today's Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենտ Քենեշը ձերբակալվել է` նախագահ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Քենեշը բերման է ենթարկվել հենց իր աշխատասենյակից: Այս ամբողջ ընթացքը ուղիղ եթերով հեռարձակվել է: Նրա ձերբակալության պատճառը Twitter-ի իր էջում Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելն է:
Թերթի գլխավոր խմբագիրը հերքում է մեղադրանքը` պնդելով, որ ինքը ոչ մեկին չի վիրավորել և իր խոսքերը մտնում են ազատ խոսքի օրինական շրջանակի մեջ:
Նախագահին վիրավորելու համար Թուրքիայում մեկ տարվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել: