Անկարայի քաղաքացիների համար արգելափակվել են Twitter-ն ու Facebook-ը
Անկարայում անհասանելի են դարձել Twitter և Facebook սոցցանցերը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով BGN News-ին:
Պաշտոնական հայտարարություն դեռևս չի հնչել, սակայն հաղորդվում է, որ իշխանությունները դիմել են այս քայլին` ելնելով անվտանգությանը սպառնացող երևույթներից:
Սոցկայքերը անհասանելի են դարձել Անկարայում տեղի ունեցած պայթյուններից անմիջապես հետո: