Ջիմ Քերրին ներկա կլինի նախկին ընկերուհու հուղարկավորությանը
Ամերիկյան դերասան Ջիմ Քերրին Իռլանդիա է մեկնել, որտեղ տեղի է ունենալու նրա նախկին ընկերուհու՝ Կատրիոնայի հուղարկավորությունը: Այս մասի գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ աղջկա թաղման արարողությանը մի քանի հարյուր մարդ կհավաքվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 28-ամյա Կատրիոնայի մարմինը հայտնաբերվել էր իր տանը: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել:
53-ամյա Ջիմ Քերրին և 28-ամյա Կատրիոնան հանդիպել են 2012թ.-ին և մի քամի ամսվա ընկերությունից հետ բաժանվել: