Անկարայի պայթուններն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Անկարայի մի շարք պայթունները որպես ահաբեկչական հարձակում են որակվել: Այս մասին գրում է Reuters-ը:
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ պայթուցիկ սարքերն ակտիվացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պայթուներից հետ որոշել է արտահերթ հանդիպում ունենալ խաղաղ ցուցարարաների հետ:
Հիշեցնենք, որ Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ երկու անգամ պայթուն է տեղի ունեցել, որի ժամանակ առնվազն 20 մարդ է մահացել: