Թուրքիան մտադիր չէ Սիրիայի պատճառով ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնել
Թուրքիայի փոխվարչապետ Նուրման Կուրտուլմուշը հայտարարել է, որ սիրիական հարցը չպետք է ազդի Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Թուրքիան և Ռուսաստանը երկար տարիներ խաղաղ են ապրում: Մենք ունենք տնտեսական, քաղաքական և աևտրային շատ լավ հարաբերություններ և այդ հարաբերությունները չպետք է փչանան Սիրիայում ինչ-որ քաղաքական շահի պատճառով»,-ասել է նա:
Հոկտեմբերի 8-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազ գնելու որոշումը՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է ստանալ այլ աղբյուրներից: