Իգոր Նիկոլաևը դուստր է ունեցել
Իգոր Նիկոլա և Յուլա Պրոսկուրյակովա զույգը դուստր է ունեցել: Աղջկան ծնողները Վերոնիկա են անվանել ի պատիվ Նիկոլաևի սիրելի երգերից մեկի հերոսուհու: Այս մասին գրում է Elle.ru-n:
Զույգը խոստովանել է, որ մոտ 10 տարի չի կարողացել երեխա ունենալ:
33-ամյա երգչուհու համար սա առաջին հղիությունն ու երեխան է, իսկ Նիկոլաևն իր առաջին ամուսնությունից դուստր ունի: Նա հոր ճանապարհով է գնացել. ապրում և ստեղծագործում է և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում:
Ըստ տեղեկությունների` Նիկոլաևն ու նախկին կինը ջերմ հարաբերություններ ունեն: