Ֆրիսկեի հայրը պատրաստ է ներել Շեպելևին
Ժաննա Ֆրիսկեի մոր և որդու հանդիպումը երգչուհու երկրպագուներին հույս է ներշնչել, որ Դմիտրի Շեպելևի հետ նրանց հարաբերությունները կհարթվեն:
Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտարարել է, որ պատրաստ է բոլոր սխալների համար ներել Դմիտրիին, եթե նա թույլ տա շաբաթը երկու անգամ տեսնել թոռանը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Շեպելևը դեռ այս առաջարկին չի արձագանքել: Նշենք, որ եթե Ֆրիսկեի մորը հաջողվել է թոռան հետ հանդիպել, ապա հորը մինչ այսօր, դա չի հաջողվել: