Իրանը հերքել է իր տարածքում ռուսական հրթիռների ընկնելու մասին լուրերը
Իրանը հերքել է ռուսական թևավոր հրթիռների՝ իր տարածքում ընկնելու մասին տեղեկությունը։ Այս մասին գրում է է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով FARS իրանական լրատվամիջոցին:
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ արձակված բոլոր հրթիռները հասել են թիրախներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, Կասպից ծովում գտնվող ռուսական նավատորմը թևավոր հրթիռներ էր արձակել՝ հարվածներ հասցնելով Սիրիայի տարածքում «ԻՊ»-ի դիրքերին։
Խոցման հիմնական թիրախներ էին դարձել զինամթերք արտադրող գործարանները, հրամանատարական կետերը, զինամթերքի պահեստները, ահաբեկիչներին մարզող ճամբարները։