Մարդիկ պետք է հանգստանան ինձանից. Թեյլոր Սվիֆտ
Արդեն մեկ տարի է անցել Թեյլոր Սվիֆտի նոր «1989» ալբոմի լույսընծայման օրերից: Այս մեկ տարվա ընթացքում երգչուհին բազմաթիվ համերգների և շոուների է մասնակցել: Այժմ հանգստանալու ժամանակն է: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Թեյլորի ալբոմը ռեկորդ է գրանցել Billboard-ի ցանկում՝ հայտնվելով առաջին հորիզոնականում: Այս հաջողությունները Թեյլորը պատրասվում է նշել հանգստով: «Ես կարծում եմ, որ պետք է մի փոքր հանգստանամ: Ես պատրաստվում եմ զբոսնել ընկերներիս հետ, գրել նոր երգեր: Գուցեև չգրեմ, չգիտեմ: Ես պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ իմ ընտանիքի հետ: Նրանք իմ կյանքում մեծ դեր են խաղում»,- անկեղծացել է երգչուհին: