Մանրամասներ Քիմ Քարդաշյանի և Մայքլ Ջեքսոնի զարմիկի սիրավեպից
Լույս է տեսել Շոն Սմիթի նոր գիրքը, որը պատմում է նոր մանրամասներ Քիմ Քարդաշյանի կյանքից: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Գլխավոր սենսացիան այն է, որ աստղը բավականին շուտ է զրկվել կուսությունից՝ դեռևս 14 տարեկանում: Նրա առաջին տղամարդը Մայքլ Ջեքսոնի զարմիկն է եղել՝ Տի Ջեյը: Հեղինակը հանգամանալից պատմում է նրանց սիրավեպի մասին:
Այս պահին Քիմը և իր առաջին սիրեկանը նույնիսկ չեն շփվում: Այժմ Տի Ջեյն ամուսնացած է և 3 երեխա ունի: