Վաճառվում է Անջելինա Ջոլիի տունը
Վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ մեծացել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Նյու Յորքի մոտակայքում գտնվող առանձնատունը վաճառվում է 2 միլիոն ԱՄՆ դոլարով: Այդ տունը պատկանել է Ջոլիի մորը՝ Մարշելինին: Առանձնատունը կառուցվել է 1950թ-ին:
Ջոլին սկսեց այնտեղ ապրել այն բանից հետո, երբ մայրն ամուսնալուծվելուց հետո իր և եղբոր հետ տեղափոխվեց այդ առանձնատուն: