Կոսմետիկան վնասակար է առողջությանը
Eye and Contact Lens ամսագրի հետազոտություններով՝ լինզա կրող կանայք ավելի շատ են բախվում ինֆեկցիոն հիվանդությունների: Վնասակար է նաև աչքի մատիտը, որի մասնիկները աչք են մտնում մատիտն օգտագործելուց 5 րոպե անց և չեն մաքրվում արցունքներով: Այս մասին հայտնում է Medikforum.ru-ն:
Հետազոտություննների ընթացքում շրթներկերի կեսի բաղադրության մեջ տոքսիկ նյութեր են հայտնաբերվել, որոնք խաթարում են նյարդային համակարգի նորմալ գործունեությունը:
Ալերգիայի մեղավորներից են դեմքի համար նախատեսված քսուկները:
Եղունգների լաքի վնասի մասին շատերը գիտեն: Երբեմն դրանք քաղցկեղ են առաջացնում: Վերջերս նորաձև դարձած չոր շամպունները ևս վնասակար են: