Ժաննա Ֆրիսկեի մայրը հանդիպել է թոռանը
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողների և ամուսնու միջև տեղի ունեցող վիճաբանությունները թեժ քննարկումների տեղիք տվեցին: Նրանց հարաբերությունները կտրուկ վատացել են, սակայն օրերս Ժաննայի մայրը կարողացել է տեսակցել միակ թոռնիկին: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Օլգա Վլադիմիրովնային նկատել են այն շենքի մոտ, որտեղ Դմիտրին և նրա որդին են ապրում: Ժաննայի հայրը պատմել է, որ կնոջը տուն չեն թողել, թույլ են տվել միայն զբոսնել մոտակա խաղահրապարակում:
Հիշեցնենք, որ վերջերս Դմիտրի Շեպելևի և Ժաննայի ծնողների վեճերը հասել էին այն աստիճանի, որ Ժաննայի հայրը սպառնացել էր սպանել փեսային: