Սելենա Գոմեսն առողջական լուրջ խնդիրներ ունի
Սելենա Գոմեսը Billboard-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկար ժամանակ պայքարել է «Կարմիր գայլախտ» կոչվող հիվանդության դեմ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Այդ մասին լուրերը դեռ 2013թվականից էին տարածվել, երբ երգչուհին չեղյալ հայտարարեց իր համերգային շջագայությունը:
«Բժիշկներն ինձ մոտ ախտորոշել էին «Կարմիր գայլախտ», որի համար ես քիմիոթերապիայի կուրսեր եմ անցել»,-ասել է 23-ամյա երգչուհին՝ հերքելով այն լուրերը , թե ինքն ինչ-որ կախվածություններ ունի: