5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքական Անթալիայում այս գիշեր՝ ժամը 00:27-ի սահմաններում, 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Ru.axar.az-ը՝ հղում տալով «Անադոլու» գործակալությանը: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 34.92 կմ խորությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում։
Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տվյալներ չկան։