Թուրքիան հայտարարել է ՌԴ ավիացիայի կողմից օդային տարածքի ևս մեկ խախտման մասին
Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը կիրակի օրը՝ վերջին երեք օրվա մեջ արդեն երկրորդ անգամ, խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` հղում տալով Reuters գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների՝ Անկարան կրկին կանչել է Մոսկվայի դեսպանին բացատրությունների համար։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը շաբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Ռուսաստանն ընդունել է Թուրքիայի օդային տարածքի խախտման փաստը։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով: