Լոպեսի նախկին ամուսինը սպառնում է հրապարակել նրանց ինտիմ տեսանյութերը
Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Օջանի Նոան փորձում է վաճառել իրենց մեղրամսի ընթացքում նկարահանած ինտիմ տեսանյութերը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Մինչև վերջերս Լոպեսի իրավաբանները կարողանում էին զսպել նրա նախկին ամուսնու սպառնալիքները, սակայն օրերս Նոան կրկին հայտնել է, որ շուտով տեսանյութերը լույս կտեսնեն:
Դերասանուհու նախկին ամուսինը այս քայլերով փորձում է կոմպենսացնել 2007թ-ի դատարանի որոշումը. նա պարտավոր է 545 000 ԱՄՆ դոլար փոխհատուցել Ջենիֆեր Լոպեսին նրա համար, որ ամուսնալուծվելիս խախտել է ձեռք բերված համաձայնությունը: