YouTube-ի 13-ամյա աստղը մահացել է
Բրետալեյ ընտանիքի անդամը, ում հաջողվել է իր YouTube-յան ալիքով մեծ ճանաչում ձեռք բերել, մահացել է 13 տարեկանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CBS News-ին:
Կալեբ Լոգանը մահացել է բնական եղանակով: Նրա մայրը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տղային իր ապագայի վերաբերյալ հարցեր էր տալիս: Ընտանիքը տեսանյութում հայտնում է, որ ստիպված է ընդհատել նկարահանումը:
Բրետալեյ ընտանիքը իր ալիքը ստեղծել է 2010թ-ին, և ունի ավելի քան 1,6 միլիոն հետևող: