Ֆիլիպ Կիրկորովը հրաժարվել է երգել իր կոլեգաների հետ
Ֆիլիպ Կիրկորովը «Նոր Ալիք» 2015-ի համերգային օրերի ժամանակ ցույց է տվել իր կամակոր բնավորությունը: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Արտիստը չի ցանկացել երգել իր կոլեգաների հետ, քանի որ «երգը չի համապատասխանել իրեն»: Երաժշտական մրցույթի երրորդ օրը ժյուրիի անդամները պետք է միասին երգեին մեկ բեմում: Փորձի ժամանակ բեմում են եղել Վալերիան, Անժելիկա Վարումը, Իգոր Նիկոլաևը և Ֆիլիպ Կիրկորովը: Նրանց նվագակցում էր Իգոր Կրուտոյը: Այս միտքը դուր չի եկել Ֆիլիպին: Նա ասել է, որ երգն իր ոճով չէ, և ինքն իրեն այդ անսամբլում ավելորդ է զգում:
Ընկերները փորձել են կատակի տալ նրա ասածը, սակայն Կիրկորովը համառել է և հրաժարվել երգել: