Արքայազն Ուիլյամը 9-ամյա աղջկա կյանք է փրկել
Արքայազն Ուիլյամի ջանքերով հնարավոր է եղել փրկել 9-ամյա աղջնակի կյանքը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Լոնդոնից 45 կմ հեռավորության վրա ավտովթար է տեղի ունեցել, և դեպքի վայր է ժամանել ավիացիոն շտապօգնությունը՝ արքայազն Ուիլյամի ղեկավարությամբ: Նա բուժօգնության ուղղաթիռի օդաչուն է:
Երկու ավտոմեքենա բախվել են իրար և նետվել երեխաների ուղղությամբ: Տուժածներից մեկը՝ 9-ամյա մի աղջիկ, վնասվածքներ է ստացել, և արքայազն Ուիլյամը նրան ուղղաթիռով շտապ հիվանդանոց է տեղափոխել: Աղջկան վիրահատել են, և չնայած, որ վիճակը ծանր է, արքայազն Ուիլյամի շնորհիվ փրկվել է նրա կյանքը: