Հարբած Քեմերոն Դիասն ընկել է գիշերային ակումբի մուտքի մոտ
Հոլիվուդյան 43-ամյա գեղեցկուհի Քեմերոն Դիաsը հանգստյան օրերը անց է կացրել Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում: Քեմերոնին ուղեկցել է իր ամուսինը՝ երգիչ Բենջի Մեդդենը:
Մուտքի մոտ գեղեցկուհուն սպասող պապարացցիները հասցրել են նկարել, թե ինչպես է նա օրորվելով մոտենում մեքենային ու ընկնում դռան մոտ:
Կնոջն օգնության է շտապել երգիչն ու նրան նստեցրել մեքենա: Այս մասին գրում է Super.ru-ն: